«Իլամական պետության» շարքերում 100-ից ավելի երկրների վարձկաններ կան
Ներկա դրությամբ ԻՊ-ի շարքերում 100-ից ավելի երկրների վարձկաններ կան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը՝ ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստի բացմանը, հաղորդում է Ria Novosti-ն:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մեջ մտնումէ շուրջ 10 խմբավորում:
Այդ խմբավորումների կազմի մեջ կան վարձկաններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից: