211652_close_icon
views-count200868 դիտում article-date 11:04 07-11-2019

Կենտրոնի ոստիկանները պարզել են «Հաղթանակ» կամրջից ցած նետված, հիվանդանոցում մահացած երիտասարդի ինքնությունը. նրան օգնության հասած և վրաերթի ենթարկված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են նոյեմբերի 5-ին «Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած նետած և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված և այնտեղ մահացած քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Գարիկ Բաղդասարյանն էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության, այնուհետև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, ով իր գործընկերոջ հետ փորձել էր փրկել ինքնասպանություն գործած երիտասարդի կյանքը, սակայն վրաերթի էր ենթարկվել: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/05/1139714/?fbclid=IwAR2--2xOF78_v3coFRCavNsD0CDhfFPjjm3eNWngvoF8jGIdUbpV4647wMU]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և տեղում բժիշկները ճիշտ ու տիտանական աշխատանքի արդյունքում կարողացել են 20-25 տարեկան տղամարդուն կոմայից դուրս բերել, որից հետո բժիշկների հսկողությամբ նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այդ քաղաքացին, երբ իրեն ցած է նետել, նրան փորձել են կամրջի վտանգավոր եզրագծից անվտանգ վայր տեղափոխել նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ Պետրոս Պապիկյանն ու Արման Սիրեյանը, սակայն, քանի որ ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, ավտոմեքենաների արանքներով փորձել են մոտենալ այդ տղամարդուն, Պ. Պապիկյանը վրաերթի է ենթարկվել Ford Transit մակնիշի 894 AO 61 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չէր սպառնում, նրան օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում պարզվել էր, որ տղամարդը, որտեղից իրեն ցած է նետել, Կենտրոն վարչական շրջանի տարածք է, որից հետո դեպքի վայր էին ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր