Արջը բացում է մեքենայի դուռը և ներխուժում սրահ. տեսանյութ
                        ԱՄՆ քաղաքներից մեկում անսպասելի հայտնված արջը բացել էր կայանված Chevrolet ավտոմեքենայի դուռը, ներխուժել սրահ և սկսել ձայնային ազդանշան տալ: Նրան անգամ չէին հետաքրքրում ավտոմեքենայի մոտ կանգնած մարդիկ:
Արջը ձայնային ազդանշաններ տալուց հետո դուրս էր եկել  մեքենայի միջից  և հեռացել:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


