1077 դիտում
18:49 27-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հայտարարությունը
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում է պարենային կարտոֆիլի ցանքատարածությունների ընդարձակումն ու արտադրության ծավալների ավելացումը: Մեր հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն ապահովվում է պարենային կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում մեծաքանակ արտահանումների համար: Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին:
Ըստ կանխատեսումների` կարտոֆիլի համախառն բերքը կկազմի ավելի քան 770 հազար տոննա, միջին բերքատվությունը` 235-240 ց/հա: Համեմատության համար պետք է նշել, որ եվրոպական երկրներից Բելգիայում կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմում է 563 ց/հա, Հոլանդիայում` 535,0, Գերմանիայում` 530,0 ց/հա և այլն, իսկ պարենային կարտոֆիլի բերքը նույնիսկ հասնում է 900-1000 ց/հա-ի: Մեր տարածաշրջանի երկրներից Իրանում` 250 ց/հա, Թուրքիայում` 315,0ց/հա:
Գեղարքունիքի և Շիրակի մարզերի առանձին կարտոֆիլագործներ որոշ հողատարածքներից հեկտարի հաշվով ստանում են 500-600 ցենտներ բերք: Բերված տվյալների համեմատությունից պարզ է դառնում, որ մեր հանրապետությունում կարտոֆիլի բերքատվության բարձրացման ներուժը շուրջ 2,5 անգամ ավելի պակաս է օգտագործվում, քան հնարավոր է:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
683 դիտում
19:16 27-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց Արգենտինայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը
1166 դիտում
16:20 24-03-2014
Գյուղատնտեսության նախարարության հայտարարությունը՝ Հայաստան ներկրվող պարարտանյութի որակի մասին
1341 դիտում
19:02 20-01-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին
Այս բաժնից
772 դիտում
17:40 19-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1018 դիտում
16:35 19-01-2025
Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար