14257 դիտում
11:33 27-10-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ իր եւ Սամվել Ալեքսանյանի միջև «անցած սեւ կատվի» մասին
Ո՞վ է ասում, թե Սամվել Ալեքսանյանի եւ իմ միջեւ սեւ կատու է անցել: Փաստերով, փաստերով թող խոսեն: Մեր միջև սեւ կատու չի անցել, այլ բան է, որ որոշ մարդիկ սուտ լուրեր տարածելով են փորձում անցկացնել: Բայց փաստը այն է, որ նման բան չկա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած լուրերին:
Նրա խոսքով՝ իր եւ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի հարաբերությունները նախկինի նման են եւ ոչինչ չի փոխվել:
«Հետո ի՞նչ, որ միջոցառումներին զբաղվածության պատճառով չի հասցնում գալ: Եթե ես զբաղվածության բերումով իմ ազգականների միջոցառումներին չհասցնեմ գնալ կնշանակի, որ նեղացած եմ, հա՞, նրանից»,- ավելացրեց գեներալը:
Նա ընդգծեց, որ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն ԵԿՄ վարչության անդամ է, այլեւ շարունակում է օգնել ազատամարտիկների ընտանիքներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1747 դիտում
11:58 19-01-2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
1024 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ