211652_close_icon
views-count2210 դիտում article-date 10:18 27-10-2015

ՕԵԿ-ի մուրաբաներին փոխարինելու են եկել օճառն ու զուգարանի թուղթը. «Ժողովուրդ»

Արարատի մարզի Ոստան գյուղում բավական հետաքրքիր «բիզնես» նախագիծ է գործում, տեղեկացնում է «Ժողովուրդ»-ը ու հավելում. «Մեզ հայտնի է դարձել, որ այս գյուղում երկու ընտանիք բնակիչներին ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում: Ապրանքները բաժանում են տարին ութ անգամ: Դրա համար գյուղացիները տարվա վերջին վճարում են 5000 դրամ: Ապրանքը բաժանողները ներկայանում են իբրև «բարեգործական կազմակերպություն»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մաքրող միջոցները բաժանում է «Հուսո առագաստ» ՀԿ-ն, որը ստեղծվել է 2012 թվականին: Այս ՀԿ-ն «Օրինաց երկիր» կուսակցության կազմակերպած «Հայկական վերածնունդ» միավորման մեջ մտնող կազմակերպություններից է: Ըստ ամենայնի, մուրաբաներին փոխարինելու են եկել օճառն ու զուգարանի թուղթը: Տեղեկացնենք, որ ՀԿ-ի հիմնադիրը Գոհար Հայրապետյանը և Գևորգ Կոշկերյանն են: Վերջինիս մասին մամուլը ժամանակի գրել է, որ նախկինում 17 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության և սպանության մասնակցության համար»:

Նմանատիպ նյութեր