1184 դիտում
15:11 26-10-2015
Հայաստանի մաքսային համակարգը` «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսում
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը հոկտեմբերի 21-22-ն առաջին անգամ մասնակցել է «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսին: Այն անց է կացվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 16-րդ անգամ «Եվրասիական տնտեսական միություն. մաքսային համակարգն ու տնտեսությունը» խորագրով: Ցուցահանդեսը համախմբել է 32 պատվիրակությունների ոչ միայն Եվրասիական տնտեսական միության երկրներից, այլև Եվրոպայից: Նրանց մեջ կան նաև մաքսային սպասարկման համար նախատեսված նորարարական սարքավորումներ ու գիտատեխնիկական մշակումներ ներկայացնող արտադրական ձեռնարկություններ:
Հայաստանի մաքսային ծառայության տաղավարն այցելուների ուշադրությունն է գրավել արդիականացվող սահմանային անցակետերով, առևտրի «մեկ պատուհան» ընթացակարգով, փոստային և սուրհանդակային առաքումների պարզեցված հսկողության էլեկտրոնային համակարգով, ինչպես նաև մաքսային հսկողության հուսալի տեխնիկայով ու Դիլիջանի ուսումնական կենտրոնով: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող կլոր սեղան-քննարկումներին և ինտերնետ առևտրի մաքսային հսկողությանը նվիրված միջազգային համաժողովին մեր երկրի մաքսային համակարգը ներկայացել է նաև ժամանակի մարտահրավերներին ընդառաջ մշակված տեխնոլոգիական լուծումներով:
Հայկական տաղավար այցելած Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Սերխիո Մուխիկային տպավորել է մեր երկրի մաքսային համակարգի տեխնիկական զինվածությունը, որով իրականացվում է արագ և օպտիմալ հսկողություն: Բելյանինովը մեծ ուրախությամբ ողջունել է Հայաստանի մուտքը ոչ միայն «Մաքսային ծառայություն-2015» ցուցահանդես, այլև Եվրասիական տնտեսական միություն` ընդգծելով, որ Հայաստանի մաքսային ծառայությունը` ընթացակարգերի էլեկտրոնայնացմամբ, օրինակ է ծառայում ժամանակակից մաքսային համակարգ ունենալուն ձգտող երկրների համար:
«Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսը, որն այցելել է նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, անց է կացվում մաքսային ծառայողի օրվան ընդառաջ: Այն Ռուսաստանում նշվում է հոկտեմբերի 25-ին:
[b]ՀՀ ֆինանսների նախարարություն[/b]
[img]/ups/images/074632800144585029359810.jpg[/img
][img]/ups/images/099935400144585029240787.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
3908 դիտում
12:54 03-11-2017
Հայաստանի մաքսային համակարգը ՌԴ-ում ներկայացել է «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսում
Այս բաժնից
844 դիտում
11:15 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2746 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու
877 դիտում
09:39 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար