Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է
Ռուսական և ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրել են ուղիղ չվերթները երկու երկրների միջև: Այս մաիսն հայտնում է Риа Новости-ն:
Ուկրաինական իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուսական 23 ավիաընկերությունների նկատմամբ։ Նրանց հոկտեմբերի 25-ին արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի Ուկրաինա։
Ռուսական կողմը համարժեք միջոցառումներ է կիրառել և նույն օրվանից արգելել ուկրաինական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Ռուսաստան:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է պաշտոնական Կիևի որոշումը:
Այժմ Ռուսաստանից Ուկրաինա կարելի է թռչել միայն Բելառուսով, Թուրքիայով կամ Բալթյան երկրներով։