Սիրիացիներին ուղարկված ՄԱԿ-ի պարենի մի մասը ժամկետանց է եղել
Սիրիացիների համար նախատեսված ՄԱԿ-ի հումանիտար օգնության հետ կապված տհաճ միջադեպ է գրանցվել. ՄԱԿ-ը ժամկետանց սնունդ է ուղարկել պատերազմի հետևանքով ծանր վիճակում հայտնված մարդկանց, հաղորդում է NTV-ն:
Խոսքը, ըստ աղբյուրի, 650 արկղ քաղցրավենիքից 320-ի մասին է: Հրուշակեղենի օգտագործման ժամկետը ավարտվել է դեռ այս տարվա սեպտեմբերին: ՄԱԿ-ում ինֆորմացիան հաստատել են և բացատրել, որ դա տեղի է ունեցել ապրանքը բեռնելու ժամանակ մարդկանց կողմից թույլ տված սխալի հետևանքով:
ՄԱԿ-ում խոստացել է ուղղել սխալը: Միևնույն ժամանակ բժիշկները վստահեցրել են, որ կատարվածի մեջ ոչ մի վատ բան չկա. ժամկետանց քաղցրավենիքը կյանքի համար վտանգավոր չէ: