ԱՄՆ նախագահը դեմոկրատ կանանց մոտ նմանակել է բարկացած կատվին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համացանցի հայտնի հերոս Բարկացած կատվին (Grumpу Cat) է նմանակել: Սպիտակ տան ղեկավարը Վաշինգթոնում տեղի ունեցած դեմոկրատ կանանց ֆորումի ժամանակ Հանրապետական կուսակցության անդամների հասցեին կատակներ է արել: ABC News-ի փոխանցմամբ, Օբաման ելույթի ժամանակ հայտարարել է, որ հանրապետականները դեպրեսիվ են և իրեն հիշեցնում են Բարկացած կատվին: Այդ ասելուց հետո նա դեմքի այնպիսի միմիկա է արել, որը հիշեցրել է կատվի մռութը:
«Ինչու են այդ հանրապետականները այդքան դեպրեսիվ Ամերիկայի հանդեպ: Նկատե՞լ եք: Նկատի ունեմ` նրանք շատ մռայլ են ու հիշեցնում են Բարկացածխ կատվին: Եթե նրանց հավատանք, ամեն ինչ ահավոր վատ է», -հավելել է ԱՄՆ նախագահը: