ԱՄՆ-ում մահացել է բոտոքսի «հայր» Առնոլդ Քլայնը
ԱՄՆ-ի Փալմ-Սփրինգսի հիվանդանոցներից մեկում մահացել է Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ և բոտոքսի «հայրը» համարվող Առնոլդ Քլայնը, հաղորդում է TMZ-ը:
Վերջինս մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 4 օր անց՝ որովայնի շրջանում ցավեր զգալուց հետո:
Քլայնի հաճախորդներից են եղել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Էլիզաբեթ Թեյլորը, Դոլլի Փարթոնը, Հոլդի Հոունը, Դասթին Հոֆֆմանը, Շերոն Սթոունը և Շերը: Նա եղել է աշխարհում բոտոքս կատարող առաջին բժիշկներից մեկը, ինչպես նաև Մայքլ Ջեքսոնի մտերիմ ընկերը: