211652_close_icon
views-count5853 դիտում article-date 09:51 24-10-2015

Երևանում «Coca Cola» ՓԲԸ-ի շրջանավարտ ուսուցանողը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ղանբարյանը Հ. Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի մոտ իր վարած Nissan մակնիշի 57 AA 007 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչուհի, 68-ամյա Վիոլետա Ավետիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Մ. Իզմիրլյանի անվան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Դ. Ղանբարյանն աշխատում է «Coca Cola» ՓԲԸ-ում՝ որպես շրջանավարտ ուսուցանող: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր