211652_close_icon
views-count59841 դիտում article-date 14:50 02-02-2019

Խոշոր ավտովթար Երևանում, Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes-ն ու Coca-Cola-ով բարձված բեռնատարը. «կոլաները» թափվել են, Mercedes-ն էլ բախվել է երկաթե սյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes մակնիշի և բեռնատար Газель մակնիշի 35 ՏC 591 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Բախման հետևանքով բեռնատարում բարձված Coca-Cola ընկերությանը պատկանող շշերը թափվել են։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը, քանի որ դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ, և չի բացառվում՝ վթարի հետևանքով հիվանդանոց քաղաքացի տեղափոխվի։ Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է սյանը և մասամբ փակել ճանապարհը։ Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր