1969 դիտում
08:31 24-10-2015
ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում հերքել են, թե դեմ են Սահմանադրական փոփոխություններին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գնացել է ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանի հայտարարության հետքերով և գրում է.
«Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը Lragir.am-ին ասել էր, որ հոկտեբերի 21-ին ամբիոնի գիտխորհրդի նիստում միաձայն որոշվել է «դեմ» արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: «Որոշեցինք ասել՝ «ոչ»: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում։ Մենք գիտխորհրդի նիստում միաձայն «ոչ» ենք ասել դեկանի գլխավորությամբ»,- ասել էր Ալբերտ Կիրակոսյանը։
Մինչդեռ, այսօր մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը հերքեց, թե նիստում նման որոշում է կայացվել։ «Սահմանադրությանը դեմ քվեարկելու առաջարկ չի եղել։ Մենք պարզապես քննարկել ենք սահմանադրության փոփոխությունների հետ կապված հարցերը, բուռն քննարկում է եղել, երևում է, որ մարդիկ կարդացել են, հետաքրքրվում են մեր ապագայով։ Առաջին եզրակացությունը, որ եղել է՝ փոփոխություններն անհրաժեշտ են»,- պնդեց Ավագյանը։
Ավելին, ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը պնդում է, որ դեմ արտահայտվողներ չեն եղել նիստի ժամանակ։ «Ասվել է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, բայց դրանք ժամանակավրեպ են։ Դա չի նշանակում, որ մենք դեմ ենք Սահմանադրությանը»,- ասաց դեկանը։
Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ԵՊՀ ռեկտորի կողմից ճնշում է եղել, Ռոլանդ Ավագյանը նման պատասխան տվեց. «Ճնշում չի եղել։ Միակ ճնշումը եղել է այն, որ ռեկտորն ինձ ասել է՝ դու ես կաշան զավարիտ արել, դու էլ էշը ցեխից հանի»։ Միևնույն ժամանակ ռեկտորը պնդեց, թե չի նահանջել իր տեսակետից. «Մենք հո երեխա չենք»։
Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը մեր այցելության պահին համալսարանում չէր։ Մեզ հետ հեռախոսազրույցում այսօր Կիրակոսյանը պնդեց իր խոսքերը. «Ինչ որ ասելու էի, ասել եմ, խնդրում եմ ինձ չզանգեք»:
Նմանատիպ նյութեր
3541 դիտում
19:02 17-10-2018
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը
31200 դիտում
18:47 07-12-2015
Թիվ 33 տեղամասում ընտրողների 58,1 տոկոսն «ԱՅՈ» է ասել սահմանադրական փոփոխություններին
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»