211652_close_icon

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգեր ստեղծելու մասին համաձայնագրին

views-count2429 դիտում article-date 19:13 23-10-2015
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանության է արժանացրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգեր ստեղծելու համաձայնագրին, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ կառավարության տարածած հաղորդագրությանը: «Ընդունել այդ հարցով Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման նախագիծը»,-ասված է հայտարարության մեջ: Փաստաթուղթն ուղարկվելու է ՌԴ նախագահին՝ հաստատելու համար:

Նմանատիպ նյութեր