211652_close_icon
views-count2000 դիտում article-date 15:59 23-10-2015

Վիեննայում տեղի է ունեցել հայկական մշակութային միջոցառում

Հոկտեմբերի 16-ին Վիեննայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: Համերգին իրենց կատարողական արվեստը ցույց տվեցին «Վերածնունդ» փառատոնի դափներկիրները՝ տաղանդաշատ մանուկներն ու երիտասարդ կատարողները: Հնչեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներից բացի միջոցառմանը ներկա էին Վիեննայի Ռիխարդ Վագների անվան կոնսերվատորիայի և երաժշտական ակադեմիայի ղեկավարները, օտարերկրյա հանդիսատես: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որն ընդգծեց Գյումրիի և Հայաստանի մշակութային անցուդարձի կարևորագույն բաղկացուցիչ դարձած «Վերածնունդ» փառատոնի նշանակությունը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու հովանավորներին օտարերկրյա երաժշտասեր հանրությանը Հայաստանի արվեստի հետ մոտիկից առնչվելու հնարավորություն ընձեռելու համար: [img]/ups/images/0856031001445597633944165.jpg[/img]

Նմանատիպ նյութեր