211652_close_icon
views-count2325 դիտում article-date 23:23 24-11-2014

Մշակութային միջոցառում Վիեննայում

Նոյեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունների ցուցահանդես, որին ներկայացված էին Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի հավաքածուում ընդգրկված հայաստանցի ժամանակակից արվեստագետների գեղանկարները: Միջոցառումը կազմակերպվել էր Վիեննայում ՀՀ դեսպանության կողմից` համագործակցությամբ Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի տնօրինության: Ձեռնարկին մասնակցում էին Վիեննայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Ավստրիայի մայրաքաղաքի գեղանկարչական պատկերասրահների, արվեստագիտական շրջանների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Հայ ժամանակակից արվեստի ուղղությունների մասին ելույթ ունեցավ պատկերասրահի հիմնադիր և տնօրեն Արամ Սարգսյանը: Միջոցառումն ուղեկցվում էր վիեննաբնակ հայ դաշնակահար Հովհաննես Ջիբյանի ջազային կատարումներով:

Նմանատիպ նյութեր