Առանց Իրանի Սիրիայի հակամարտությունը չի լուծվի. Լավրով
Սիրիական ճգնաժամի լուծման գործընթացին անպայման պետք է մասնակցեն Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հորդանանը, «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այդ ձևաչափին համաձայնվելով՝ մենք հերթական անգամ ասացինք, որ համոզվում ենք առանց Իրանի սիրիական հակամարտության կարգավորման հարցում արտաքին աջակցություն ստեղծելու անհեռանկարային փորձերի մեջ: Համոզված ենք նաև, որ դրանում պետք է ներգրավել նաև Եգիպտոսին, Քաթարին, Էմիրաթներին և Հորդանանին»,-ասել է Լավրովը:
Հոկտեմբերի 23-ին Վիեննայում տեղի է ունենալու Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների միջև Սիրիայի հարցով հանդիպում: