Յոհան Կրոյֆի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել
Լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել:
Դա պարզվել է հոկտեմբերի 20-ին, երբ 68-ամյա հոլանդացին Բարսելոնայի կիլինիկաներից մեկում բուժհետազոտություն է անցել:
Այժմ «Բարսելոնայի» և «Այաքսի» նախկին առաջատարը սպասում է բժիշկների եզրակացությանը՝ հետագա բուժման կուրս անցնելու նպատակով: