211652_close_icon
views-count1318 դիտում article-date 23:45 05-02-2024

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախկինում Չարլզ III-ը դուրս էր գրվել հիվանդանոցից՝ մեծացած շագանակագեղձի բուժում անցնելուց հետո։

«Հիվանդանոցում վերջերս անցկացված պրոցեդուրաների ժամանակ նկատվել է մտահոգիչ մի առանձին խնդիր:

Հետագա ախտորոշիչ թեստերը հայտնաբերել են քաղցկեղի մի ձև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարությունից բխում է, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ։

Թագավորը սկսել է բուժումը, որի ընթացքում բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները։

Այնուամենայնիվ, նա կշարունակի կատարել պետական պարտականությունները և աշխատել պաշտոնական փաստաթղթերով։

Նմանատիպ նյութեր