211652_close_icon
views-count4814 դիտում article-date 21:29 21-10-2015

Օբամեյանգի արարքը Գերմանիայում զայրույթ է առաջացրել

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը այս շաբաթ գերմանական լրատվամիջոցների խիստ քննադատությանն է ենթարկվել: Գաբոնի հավաքականի 26-ամյա ռմբարկուն իր ոսկեզօծ «Լամբորջինին» կայանել է հաշմանդամների համար նախատեսված վայրում, ինչը զայրույթի ալիք է հարուցել: Նշենք, որ 2014 թվականին Օբամեյանգը Դյուսելդորֆի ոստիկանության կողմից զգուշացվել էր, երբ նա իր մեքենան կայանել էր հետիոտնային գոտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր