211652_close_icon
views-count1314 դիտում article-date 13:44 21-10-2015

Ծեծի են ենթարկել հարևանները

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.10-ին, 1956 թ. ծնված Սեդա Պ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող հանդամասում, վիճաբանության ժամանակ, իր հարևաններ՝ 1979 թ. ծնված Վարդան Պ.-ն և նրա քույրը` 1980 թ. ծնված Մարինե Պ.-ն, ձեռքերով ու անհայտ առարկայով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Սեդա Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր