211652_close_icon

Գերեզմանոցի մոտ հայտնաբերել է զենք-զինամթերք

views-count806 դիտում article-date 12:39 21-10-2015
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի գերեզմանոցի դիմաց` աղբամանների մոտ, փամփուշտներ է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որում կար նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 18 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ` լիցքավորված 29 և 30 փամփուշտներով: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր