211652_close_icon
views-count1629 դիտում article-date 17:27 20-10-2015

Հյուսիսային Կորեան պատրաստվում է հերթական միջուկային փորձարկումն անցկացնել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են 4-րդ միջուկային փորձարկումն իրականացնել: Այդ մասին հայտնել է Yonhap News-ը՝ հղում անելով հարավկորեական հետախուզական աղբյուրներին, հաղորդում է Tass-ը: «Կան հիմքեր՝ ենթադրելու, որ Փհենյանը պատրաստվում է միջուկային փորձարկման, որոնց ճշգրիտ օրը առայժմ հայտնի չէ»,-մեջբերում է գործակալությունը իշխող «Սենուրի» կուսակցության անդամ Լի Չխոլ Ուի խոսքը: Վերջինս վկայակոչել է այսօր խորհրդարանական լսումներում հետախուզության ներկայացրած զեկույցը: 1974 թվականին Հյուսիսային Կորեան անդամակցեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և 1985 թվականին ստորագրեց Միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագիր, իսկ 1992 թվականին այդ երկիրը և ԱԷՄԳ-ն ստորագրեցին միջուկային օբյեկտների ցերահսկման միջոցառումների վերաբերյալ համաձայնագիր, սակայն 1993-1994 թվականներին խնդիրներ առաջացան և Փհենյանը թույլ չտվեց ԱԷՄԳ տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ: 1994 թվականին Հյուսիսային Կորեան դուրս եկավ ԱԷՄԳ կազմից և 2003 թվականից վերսկսեց իր միջուկային գործունեությունը:

Նմանատիպ նյութեր