Փխենյանը հայտարարել է, որ պատրաստ է 4-րդ միջուկային փորձարկումն անցկացնել
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են հերթական՝ թվով 4-րդ միջուկային փորձարկումն անցկացնել՝ ի պաշտպանություն իրենց երկրի:
Հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթը գրում է, որ Փխենյանը պատրաստ է կոշտ պատասխան տալ, այ թվում նաև, միջուկային, երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
ԱՄՆ-ի Միջազգային անվտանգության և գիտական խնդիրների ինստիտուտը այսօր հրապարակել է հոդված, որում ասվում է, որ հյուսիսկորեական մասնագետները, վերջին լուսանկարներից ելնելով, պատրաստվում են միջուկային զենքի նոր փորձարկում անցկացնել:
Ամերիկացի փորձագետները, սակայն, դժվարանում են փորձարկման ճշգրիտ օրը կանխատեսել: