211652_close_icon
views-count771 դիտում article-date 16:29 20-10-2015

Կառավարությունում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական զարգացումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրից: Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է՝ համակողմանի գնահատման և նպատակային միջոցառումների շնորհիվ: Քննարկվել են ինչպես ներկայում իրականացվող, այնպես էլ առաջարկվող միջոցառումները, դրանց ուղղությունները, ֆինանսական ծավալը և ակնկալվող արդյունքները: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարություն:

Նմանատիպ նյութեր