211652_close_icon
views-count1201 դիտում article-date 14:17 15-01-2026

Ռուբինյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:  

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման, և հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր