Բոգոտայում ինքնաթիռն ընկել է հացի փռի վրա. կա 5 զոհ, 7 վիրավոր. տեսանյութ
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ինքնաթիռ է ընկել բնակելի թաղամասում, ինչի հետևանքով կա 5 զոհ, ևս 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Օդանավը աղետի է ենթարկվել մայրաքաղաքի օդանավակայանից թռիչք կատարելուց ընդամենը մի քանի րոպե անց:
Այն ընկել է հացի փռի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել հարակից 3 շենքերում:
Զոհվածները ինքնաթիռի 4 ուղևորներն են և օդաչուն:
Ներկայացնում ենք ականատեսի արձանագրած տեսանյութը: