1911 դիտում
18:50 15-09-2014
Բարձր խոսելու պատճառով հացի փռի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել
28-ամյա Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ավանի Թումանյան փողոցի Ալմա-Աթայի 5/5 հասցեում գործող «Հացի Փուռ»-ի դիմացի հատվածում բարձր ձայնով խոսելու համար նկատողության պատճառով վեճի մեջ է մտել այդ պահին նույն վայրում գտնվող Արման Ադյանի հետ, որի ընթացքում սուր կտրող գործիքով հարվածել է Ադյանի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս պատճառելով առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
4546 դիտում
21:30 19-10-2015
Բոգոտայում ինքնաթիռն ընկել է հացի փռի վրա. կա 5 զոհ, 7 վիրավոր. տեսանյութ
3014 դիտում
10:37 24-02-2017
ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու. «Իրատես»
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին