211652_close_icon
views-count1401 դիտում article-date 18:05 19-10-2015

Վանաձոր քաղաքում անցկացվեց շախմատի մանկապատանեկան ավանդական բլից մրցաշար. ֆոտոռեպորտաժ

Հոկտեմբերի 17-ին Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում «Ռոստելեկոմի» հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար։ Մրցաշարին մասնակցում էին ընտրական փուլն անցած 43 պատանի շախմատիստներ։ Թեժ պայքարի և ինը տուրերի արդյուքներով տղաների մրցապայքարում հաղթող ճանաչվեց՝ Սարգիս Սարգսյանը (12տ․), աղջիկների մրցապայքարում՝ Քրիստինե Սմբատյանը (13տ․)։ Մարզադպրոցի խորհրդի հետ համատեղ որոշմամբ «Ռոստելեկոմի» կողմից հատուկ մրցանակ շնորհվեց նաև Վանաձորի դպրոցի սան Հասմիկ Քոչինյանին (10տ․), ով վերջերս շախմատի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ մրցանակային տեղը։ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում երիտասարդ շախմատիստներին հանդիսավոր պայմաններում մրցանակներ հանձնեց «Ռոստելեկոմի» կոմերցիոն տնօրեն՝ Սեդրակ Ղուշչյանը։ Պաշտոնական հատվածի ավարտից հետո, սկսվեց «Ռոստելեկոմի» անակնկալ համերգային ծրագիրը՝ նախատեսված դահլիճում ներկա հարյուրավոր վանաձորցիների համար։ Երեկոյի ընթացքում հնչեցին սիրված երգիչների՝ Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի և Վարդան Բադալյանի կատարումները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր