ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ է հրավիրելու․ ի՞նչ հարցեր են քննարկվելու եւ ո՞վ է նոր պաշտոն ստանալու
ՀՀԿ-ն թեեւ իր գործադիր մարմնի նիստերը հիմնականում հրավիրում է հինգշաբթի օրերին, բայց այս շաբաթ այն տեղի կունենա այսօր՝ ժամը 20.00-ին։ Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Հարցին, թե արդյո՞ք քննարկվելու է սահմանադրական հանրաքվեն, շտաբի ղեկավարի հարցը պատասխանեց․ «Մենք նախապես օրակարգ չենք մշակում, բայց ինձ թվում է, որ այդ հարցը կքննարկվի»։
Նշենք, որ քննարկվելու են նաեւ ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր։ Նիստը նախագահելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։