ՀՀԿ-ն այսօր 2 նիստ է հրավիրելու
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» այսօր՝ ապրիլի 26-ին, նախ ԳՄ նիստ է հրավիրելու, այնուհետ՝ խորհրդի նիստ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀԿ խմբակցությունից:
ԳՄ նիստը հրավիրվելու է ժամը 15:30-ին, իսկ խորհրդի նիստը՝ ժամը 17:00-ին: Հաղորդվում է, որ ԳՄ նիստում նախ որոշվելու է ԱԺ նախագահի անունը: Հնարավոր է նաեւ նոր նախարարների անուններ հստակեցվեն: