211652_close_icon
views-count775 դիտում article-date 14:41 19-10-2015

Հետախուզվողին հայտնաբերեցին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 17.10-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Ազատության փողոցի թիվ 20 շենքի հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Նվեր Գ.-ն, ով օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի /Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր