211652_close_icon

ՌԴ Վլադիմիր քաղաքում 2012-ին կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Կոմիտասի պողոտայում

views-count2005 դիտում article-date 18:04 28-08-2014
Օգոստոսի 27-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտ հայտնաբերվել և Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն, որը 2012 թ. մարտի 30-ից ՌԴ Վլադիմիր քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր