211652_close_icon

Նավթի համաշխարհային գները նվազել են

views-count865 դիտում article-date 14:43 19-10-2015
Նավթի համաշխարհային գները նվազել են Չինաստանից ստացված վիճակագրական տվյալների ֆոնին: Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:19-ին Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է Լոնդոնի ICE FUTURES բորսայում 0;54%-ով և կազմել 1 բարելի դիմաց 50,19 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի գինը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.57%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46,99 ԱՄՆ դոլար: Այսօր հայտնի դարձավ, որ Չինաստանի Համախառն ներքին արդյունքը 2015 թ-ի 3-րդ եռամսյակում աճել է 6.9 տոկոսով: Ցուցանիշը գերազանցել է արտահանողների սպասումները , որոնք կանխատեսում էին 9,8 % աճ:

Նմանատիպ նյութեր