211652_close_icon
views-count11890 դիտում article-date 12:01 19-10-2015

Ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում՝ «Վան» ռեստորանի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Քոչինյան փողոցում գտնվող «Վան» ռեստորանի դիմաց Mercedes Vito մակնիշի 34 ZU 792 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 56-ամյա Խաչատուր Խաչատրյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Renualt մակնիշի 34 CN 693 համարանիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Արկադի Հարությունյանի պատկանող Opel մակնիշի 27 US 619 համարանիշի ավտոմեքենաներին և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ավտոմեքենայով դիմել է փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ հարվածի հետևանքով Renualt-ն ինքնաբերաբար առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Խ. Խաչատրյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մի քանի քաղաքացիներ, հետապնդելով Mercedes-ը, այն հայտնաբերում են Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցում, իսկ վարորդը ավտոմեքենան թողնելով հեռացել էր: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, որտեղից ժամանել է քննիչ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Mercedes-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր