Իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ 14 պաղեստինցի է վիրավորվել
Առնվազն 14 պաղեստինցի է մարմնական վնասվածքներ ստացել իսրայելցի զինվորականների հետ ունեցած բախման ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն:
Միջադեպը տեղի է ունեցել թաղման արարողության ժամանակ: Պաղեստինցիները պնդում են, որ փախստականների ճամբարի 18-ամյա բնակիչը սպանվել է ձերբակալման փորձի ժամանակ, իսրայելական կողմն էլ պնդում է, որ նա մեղադրվում էր ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
18-ամյա երիտասարդը մահացել էր իսրայելցի զինվորականներից խույս տալու նպատակով շինության տանիքից ցատկելու հետևանքով: