Հայաստանում ոջլոտության դեպքերը աճել են
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1 535-ով և կազմել 90 003 դեպք: Հունվար-օգոստոսին նվազել են նաև շնչառական օրգանների տուբերկուլյոզի դեպքերը. եթե 2014թ- ի նույն ժամանակահատվածում դրանք կազմում էին 636, ապա այս տարի` 517:
Այս տարի նվազել են նաև կապույտ հազի դեպքերը. եթե 2014թ-ին գրանցվել է կապույտ հազի 71 դեպք, ապա այս տարի՝ 18 դեպք:
Վիճակագրության համաձայն՝ 2015-ին հանրապետություն գրանցվել է սիբիրյան խոցի 2 դեպք, մալարիայի և որովայնի տիզի 1-ական դեպք, մինչդեռ նախորդ տարի այս հիվանդություններից չի գրանցվել:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, նվազել են նաև քոսի դեպքերը. նախորդ տարվա 63-ի դիմաց այս տարի գրանցվել է 21 դեպք: Նշենք, որ քոսով հիվանդացել է 0-14 տարեկան 19 երեխա:
Նշվում է նաև, որ հունվար-օգոստոսին ոջլոտության դեպքերը աճել են 6-ով ` կազﬔլով 32: