211652_close_icon

Բրիտանուհին Թուրքիայի օդանավակայանում ինքնասպան է եղել՝ թռիչքից ուշանալու համար

views-count2636 դիտում article-date 19:00 18-10-2015
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ժակլինի Էնն Սէթոնը Թուրքիա է այցելել Լոնդոնից հոկտեմբերի 17-ին: Տեղի օդանավակայանում նա պետք է սպասեր և նստեր դեպի Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ չվերթի ինքնաթիռը, սակայն ուշացել է այդ չվերթից, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը: Օդանավակայանի աշխատակիցները բրիտանուհուն ասել են, որ ավիաընկերությունը դրա համար պատասխանատվություն չի կրում և չի կարող փոխհատուցել կրած վնասը: Կինը հայտարարել է, որ գումար չունի թռիչքի նոր տոմս գնելու համար: Այնուհետ նա զուգարան է գնացել, որտեղ էլ իր կոշիկի թելից կախվելու միջոցով ինքնասպան եղել: Սաթոնի մարմինը գտել են ուղևորներ Ռուսաստանից և կանչել բուժծառայության աշխատակիցներին: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր