«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրը եզրափակվեց Սպորտային փառատոնով
«եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրն այս տարի եզրափակվեց հոկտեմբերի 17-ին Սպորտային փառատոնով և Հեծանվային մեծ մարաթոնով: Շուրջ 500 հեծանվորդ մասնակցեց մարաթոնին, որը մեկնարկեց ու ավարտվեց Հրազդան մարզադաշտին հարակից տարածքից: Մարաթոնը շարունակվեց Սպրոտային փառատոնով Ազատության հրապարակում: Տեղի ունեցան բացօթյա ֆիթնեսի, վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումներ՝ հաղթական գավաթների համար:
Ցուցադրական ելույթներ ունենցան նաև Սթրիթ Վորքաութ ընդ Սթրիթլիֆթինգ ֆեդերացիայի և Հայաստանի պարկուրի և ֆրիրանինգի ֆեդերացիայի մարզիկները: Օրվա հատուկ հյուրերն էին Պավել Ռոմանովը, Տիմուր Կալիմուլինը և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Չուպրինան, ովքեր ցուցադրեցին բացառիկ հեծանվային BMX շոու:
Փառատոնը եզրափակվեց «Lelocity» բենդի կենդանի հնչողությամբ համերգով:
Հիշեցնենք, որ «եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրը մեկնարկեց օգոստոսի 9-ին, այն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «Կոկա-Կոլա» ընկերության Գլոբալ Շեյփերզ Երևան-ի և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է մոտիվացնել մարդկանց վարել ակտիվ կենսակերպ և հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակություն:
Երկու ամսվա ընթացքում 2,650 մասնակից Հայաստանի 28 քաղաքներից մասնակցեց ծրագրին: