«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ բացօթյա Ֆիթնեսի առաջին դասընթացը
Սեպտեմբերի 13ին «եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Բացօթյա Ֆիթնեսի առաջին դասընթացը, որի կազմակերպիչներն են «ԿոկաԿոլա» ընկերությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Գլոբալ Շեյփերս Երեւանը եւ «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը:
Ծրագիրը իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Առավոտյան ժ. 9:00ից քաղաքապետարանին կից մանկական այգին լեփ լեցուն էր դասընթացի մասնակիցներով, ովքեր նախօրոք գրանցվել էին՝ առցանց լրացնելով գրանցման հայտը:
Սա Բացօթյա Ֆիթնեսի առաջին դասընթացն էր, որին մասնակցեց մոտ 150 հոգի՝ առանց տարիքային եւ ֆիզիկական սահմանափակումների:
Միջոցառումը վարում էր «Street Workout Հայաստան» ֆեդերացիայի համահիմնադիրներ Ղազար Հակոբյանը եւ Արթուր Հարությունյանը:
«Այսօր մենք ծանոթացրեցինք մարդկանց բացօթյա ֆիթնեսի հիմնական վարժություններին, որոնք կարելի է կատարել ինքնուրույն, նաեւ տնային պայմաններում՝ քիչ ժամանակ ծախսելով: Այս մարզումները կօգնեն մարդկանց փոխել ապրելակերպը եւ վարել ավելի առողջ կենսակերպ: Ի դեպ, հետաքրքրվողների թիվը գնալով ավելանում է, ուրախ եմ տեղեկացնել, որ բացօթյա ֆիթնեսի դասընթաց տեղի կունենա նաեւ սեպտեմբերի 20ին: Ուրախ եմ, որ մարդկանց ներգրավվածությունը նման միջոցառումներում օր օրի ավելանում է»:,- նշեց Ղազար Հակոբյանը: