1691 դիտում
23:41 21-06-2014
Իրանցի կանանց արգելել են երևալ մարզադաշտերում
Սա թերևս իրանցի սպորտի սիրահար կանանց միակ խնդիրը չէ, որին բախվեցին այսօր: Օրեր առաջ նրանց զրկել էին նաև Բրազիլիայի և Իրանի միջև վոլեյբոլի խաղը դիտելու հնարավորությունից: Իրանի իշխանությունները գտել են, որ մարզադաշտում կնոջ ներկայությունը անբարոյական է, իսկ իրանցի կանայք պնդում են, որ հագնված են եղել իրանական նորմերին համապատասխան և ցանկացել են դիտել խաղը:
«Մենք մոտ 50 հոգի էինք և պարզապես ցանկացել ենք դիտել մեր հավաքականի խաղը և երկրպագել նրանց: Դա անարդար է: Ինչու՞ բրազիլացի կանայք կարող են նստել ստադիոնում և երկրպագել իրենց թիմին, իսկ մենք՝ ոչ»,-ասել են իրանուհիները:
Սա դեռ միակ խնդիրը չէ. Տեղի կինոթատրոնները ստիպված են եղել հրաժարվել ֆուտբոլի աշխարհի խաղերի հեռարձակման գաղափարից, քանի որ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այդ խաղերը չեն կարող ցուցադրվել «խառը» լսարաններում, իսկ որոշ ժամանակ անց ընդհանրապես արգելեցին սրճարաններում ֆուտբոլային խաղերի հեռարձակումը:
Նմանատիպ նյութեր
2214 դիտում
16:12 17-10-2015
Կլոպը խաղացողների կանանց և ընկերուհիներին արգելել է երևալ «Լիվերպուլի» մարզաբազայում
1200 դիտում
14:17 18-11-2022
Կատարի թագավորական ընտանիքը պահանջել է ֆուտբոլի ԱԱ-ի ժամանակ արգելել ալկոհոլի վաճառքը մարզադաշտերում
Այս բաժնից
886 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
913 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա