ՀՀ ՊՆ պատվիրակությունը Չինաստանում կմասնակցի Սիանգշանի 6-րդ համաժողովին
2015թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Չինաստանի ռազմական գիտությունների ասոցիացիայի եւ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող Սիանգշանի 6-րդ համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: