2269 դիտում
20:38 15-02-2018
Հայկական պատվիրակությունը Հնդկաստանում կմասնակցի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին»
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին ընդունել է ԻՏՁՄ (UITE) ներկայացուցիչներին` միության նախագահ Ալեքսանդր Եսայանի գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են փետրվարի 19-21-ը Հնդկաստանում անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» («WCIT») Հայաստանի պատվիրակության մասնակցության մանրամասները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում ներկայացվածության ձևաչափին, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր:
Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում ընդգրկված են ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ: ՀՀ կառավարությունը կներկայացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը, կարևորելով «WCIT 2019»-ի կազմակերպումը Հայաստանում, ընդգծեց, որ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապեր ձեռք բերելուն։
«WCIT»-ն տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ` շուրջ 100 երկրներից։
Այս տարվա մասնակցության փորձն օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
9344 դիտում
16:13 19-02-2018
Հայկական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանում մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովին