211652_close_icon
views-count9544 դիտում article-date 23:28 16-10-2015

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. Երևան-Մեղրի ճանապարհը գյուղացիները փակել են

Քիչ առաջ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները` ի նշան բողոքի, փակել են Երևան –Մեղրի ավտոճանապարհի Աղավնաձորի հատվածը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում են, որ գյուղմթերքները իրենք չեն կարողնում մթերել, քանի որ պատկան մարմինները «Շունն ու կատու» են խաղում իրենց հետ: Այս պահին նշված հատվածը փակ է: Ժամանել են Եղեգնաձորի ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները: Գյուղացիները պահանջում են մարզպետի և պատգամավորի հետ հանդիպում:

Նմանատիպ նյութեր