211652_close_icon
views-count66766 դիտում article-date 13:05 20-03-2024

Արտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի մարզում. հսկայական ժայռաբեկորներն ու քարերը թափվել ու փակել են Ջերմուկ տանող գլխավոր ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արդեն 30 րոպեից ավելի է՝ Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհին՝ դեպի Ջերմուկ՝ հսկայական ժայռաբեկորների ու քարերի թափման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ դարձել է անանցանելի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 67 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները:

Տարածքը պարեկներն ու փրկարարները սահմանազատել են, տեղում իրականացրել են հերթապահություն:
 
Ճանապարհը բացելու համար պետք է օգտագործվի հատուկ տեխնիկա:

Խնդրի մասին արդեն տեղեկացվել է Վայոց ձորի մարզպետարանին և Ճանապարհային դեպարտամենտին:

Այս պահին պարեկներն ու փրկարարները սպասում են, մինչև ժամանեն ճանապարհը սպասարկող ճանշինականները:  

Նշված հատվածում հաճախակի են լինում քարաթափման դեպքեր, որոնց մասին մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր է հրապարակել:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր