Քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից: