Երիտասարդը դուրս է բերում ցեխում արգելափակված տարեց ֆոտոլրագրողին և նրա կնոջը. տեսանյութ
Հարավային Կորեայում հորդառատ անձրևներից առաջացած ցեխահոսքի պատճառով տարեց ֆոտոլրագրողն ու նրա կինը արգելափակվել էին ցեխի մեջ և չէին կարողանում անգամ քայլ անել:
Նրանց նկատել էր կողքի գետով իր նավակով անցնող երիտասարդը, ով օգնել էր տարեց ամուսիններին դուրս գալ ցեխից, այնուհետև հեռացել իր նավակով:
Ներկայացնում ենք տեսանյութը, որն արձանագրել է ականատեսներից մեկը և տեղադրել համացանցում: