Մոլդովայի խորհրդարանում ձերբակալվել է նախկին վարչապետը
Դիմակավորված անձինք այսօր` հոկտեմբերի 15-ին, Մոլդովայի խորհրդարանում ձերբակալել են նախկին վարչապետ Վլադ Ֆիլատին: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ձերբակալության պահը ցուցադրվել է հեռուստատեսությամբ:
Հայտնի է, որ ձերբակալությունից րոպեներ առաջ նա զրկվել է անձեռնմխելիությունից:
Նախկին վարչապետը ձերբակալվել է 72 ժամով:
Իրավապահները քրեական հետապնդում են սկսել նախկին վարչապետի նկատմամբ կաշառք վերցնելու և բանկերից 1,5 միլիարդ դոլարի անհետացման հնարավորություն ընձեռելու կասկածանքով:
Նշենք, որ Վլադ Ֆիլատը Մոլդովայի վարչապետի պաշտոնում է եղել 2009-2013 թթ: