211652_close_icon
views-count929 դիտում article-date 15:43 15-10-2015

Միհրան Պողոսյանն ընդունել է միջազգային մրցաշարից վերադարձած հարկադիր կատարողներին

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարից բրոնզե գավաթով, մեդալներով և պատվոգրերով վերադարձած հարկադիր կատարողներին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է միջազգային մրցաշարից պատվով հայրենիք վերադարձած աշխատակիցներին և մաղթել նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում: Համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությանը հանձնվել է բրոնզե գավաթ: Ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը և Սարգիս Կաչանյանը արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև՝ համապատասխանաբար պարգևատրվել են «Լավագույն տեխնիկայի համար», «Կամային հաղթանակի համար» պատվոգրերով: Իսկ Արտակ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» պատվոգրով: Վերջիններս թիմային աշխատանքում զբաղեցրել են 3-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր